
Իսպանական Լա լիգայի 7-րդ տուրում «Վալենսիան» սեփական հարկի տակ ընդունեց Մադրիդի «Ատլետիկոյին»:
Առաջատարների խմբում գտնվող երկու թիմերի հանդիպման արդեն 13-րդ րոպեին դաշտի տերերն առջևում էին 3-0 հաշվով: 6-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Միրանդան, մեկ րոպե անց Անդրե Գոմեշը խփեց երկրորդ գոլը, իսկ 13-րդ րոպեին Նիկոլաս Օտամենդին հաշիվը դարձրեց խոշոր:
29-րդ րոպեին Մարիո Մանջուկիչը մեկ գոլ հետ բերեց, իսկ ընդմիջման գնալուց առաջ հյուրերը 11 մետրանոցի իրավունք ստացան, սակայն «Վալենսիայի» դարպասապահ Դիեգո Ալվեսը հետ մղեց Գիլյերմո Սիկեյրայի հարվածը:
Այս հաղթանակից հետո վալենսիացիները գլխավորում են Լա Լիգայի մրցաշարային աղյուսյակը:
Վալենսիա - Ատլետիկո Մադրիդ՝ 3-1
Գոլեր` Միրանդա 6 (ինքնագոլ), Գոմես 7, Օտամենդի 13 - Մանջուկիչ 29
0 коммент.:
Отправить комментарий