
«Հարգում եմ մեր մրցակցին, սակայն Ռիազորում մեր բախտը չբերեց, շատ սխալներ գործեցինք, ինչի համար համոզված եմ, որ նույն սխալները չեն կրկնվի» - ասել է պորտուգալացին:
«Մեզ տրամադրվել է որոշակի ժամանակ վերլուծելու մեր թույլ կողմերը անցած խաղում: Այդ խաղում անհատական պահերը համեմատաբար ավելի թույլ էին մեզ մոտ, քան թիմային խաղը:
Մրցակցի մասին շատ բան գիտենք, քանի որ հետևել ենք նրանց վերջին խաղին»:
Անրադառնալով վնասվածքների մասին, մարզիչը ասել է, որ «Էլչեյի» հետ խաղում բացակայողները շատ չեն: Սոֆիան Ֆեգուլին կարող է բաց թողնել խաղը հիվանդանալու պատճառով, իսկ Կարլես Գիլի մասին դեռ շատ բան չգիտի, «Դեպորտիվոյի» հետ հանդիպումից հետո կիսապաշտպանի մոտ նկատվում է մկանային թեթև լարվածություն:
Հասնելով մարզչական նորություններին, Նունուն հրաժարվել է մեկնաբանել իսպանական մամուլում, Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզչի մասին պտտվող լուրերը, Լա Կորունյայում կայածաց խաղից հետո: Նունու Սանտուն հերքել է Սիմեոնեյի հետ խնդիր ունենալու մասին:
«Առաջին անգամ եմ լսում նման բանի մասին: Լավ գիտեմ, թե ովքեր են քննադատում «Վալենսիային», բայց դա Դիեգո Սիմեոնեն չէ:
Ավելի շատ կարևորում եմ մեր հաղթանակները, քան դիմացինին լսելը »- ասել է Նունու Էսպրիտո Սանտուն:
Խոսքերը փոխանցում է Suderdeporte-ն
Խոսքերը փոխանցում է Suderdeporte-ն
0 коммент.:
Отправить комментарий