среда, 29 октября 2014 г.

ԽՈՍԵ ԳԱՅԱ. ԲԱՐԴ ԿԼԻՆԻ «ՎԻԼՅԱՌԵԱԼԻՆ» ՀԱՂԹԵԼԸ

Այսօր «Վալենսիայի» պաշտպան Խոսե Լուիս Գայան հայտնվել է մամուլի առջև:
Երիտասարդ իսպանացին հեշտ չի համարում «Վիլյառեալին» հաղթելը, ում հետ կմրցեն Լա Լիգայի 9-րդ տուրի շրջանակներում:

«Բարդ կլինի «Վիլյառեալին» հաղթելը, հաշվի առնելով, որ խաղալու ենք հյուրի կարգավիճակում: Լա Կորունյայում մենք որոշ չափով կարծես քնած լինեյինք, ինչի պատճառով ձգտելու ենք ստանալ երեք միավոր:
Պետք է ցույց տանք, որ վերջին պարտությունը մոռացել ենք և տնից դուրս մեր ուժերը մեզ չեն դավաճանի: Այս խաղը դերբի է, բայց գումարած խաղային ընթացքին, այն ավելի շատ նման է մեկ այլ կարևորագույն խաղի:
«Էլչեի» հետ խաղը դեռ ամեն ինչ չի որոշել, մենք ունենք ապացուցելու շատ բան», - ասել է Գայան:  

0 коммент.:

Отправить комментарий