
Իսպանական Պրիմերան 10-րդ տուրում «Վալենսիան» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Վիլյառեալին»: Վալենսիացիներից դուբլի հեղինակ դարձավ գերմանացի պաշտպան Շկոդրան Մուստաֆին, իսկ «Վիլյառեալի» իսպանացի կիսապաշտպան Մանու Տրիգերոսը գրավեց թե՛ սեփական, թե՛ մրցակցի դարպասը:
Այս հաղթանակից հետո «Վալենսիան» 23 միավորով հավասարվեց երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյին»: Առաջատար Մադրիդի «Ռեալը» հավաքել է 24 միավոր, իսկ «Սեւիլիան» ու այս տուրում «Սելտային» պարտված կատալոնական «Բարսելոնան» 22-ական միավորով բաժանում են 4-5-րդ տեղերը:
Իսպանիայի առաջնություն, 10-րդ տուր
«Վիլյառեալ» - «Վալենսիա»՝ 1:3
Գոլեր՝ Մանու Տրիգերոս, 88 – Մանու Տրիգերոս, 6 (ինքնագոլ), Շկոդրան Մուստաֆի, 64, 73
0 коммент.:
Отправить комментарий