четверг, 13 ноября 2014 г.

ՍԱԲԱԼԵՏԱՆ «ՎԱԼԵՆՍԻԱՅՈՒՄ», ԻՍԿ ԱԼԿԱՍԵՐԸ «ԲՈՐՈՒՍԻԱՅՈՒՄ»

Ի թիվս մի շարք խաղացողների, «Վալենսիայի» ղեկավարությունը մտադիր է եզրային պաշտպանի գիծը սահմանափակել «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի պաշտպան Պաբլո Սաբալետայով, այս մասին հաղորդում է Blanquinegres-ը:
Գործարքի մանրամասները դեռ պարզ չեն, սակայն հայտնի է, որ պաշտպան Անտոնիո Բարագանը կարող է լքել «Վալենսիան», ինչի հետևանքով այս տրանսֆերային շուկայի ընթացքում, «Վալենսիան» կփորձի ձեռք բերել արգենտինացուն:

Գերմանական Դորտմունդի «Բորուսսիան» մոտակա շրջաններում կարող է կորցնել ակումբի առաջատար հարձակվող Մարկո Ռոյսին: Գերմանական մամուլի հավաստիացմամբ, Յուրգեն Կլոպի թիմում մեծ է հավանականությունը, որ Ռոյսը գալիք ամռանը կհեռանա ակումբից:
Հաղորդվում է, որ գերմանական ակումբը լերջորեն հետաքրքրվում է «Վալենսիայի» հարձակվող Պակո Ալկասերով և պատրաստ է 21-ամյա ֆուտբոլիստին երկարաժամկետ պայմանագիր առաջարկել:

0 коммент.:

Отправить комментарий