
40-ամյա Կիլին կարծում է, որ ժամանակն է եկել հավասար պայմաններում մրցակցել «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» դեմ:
«Այն ինձ ստիպում է տխրել, տեսնելով, որ «Վալենսիան» դեռևս չորրորդ հորիզոնականում է, զիճելով «Ռեալին», «Բարսելոնային» և «Ատլետիկոյին», բայց եկել է այն պահը, որ «Վալենսիան» ևս մեկ անգամ կարող է աստիճանաբար ապացուցել, որ գտնվում է նրանց կողքին, հավասար ուժերով: «Բարսելոնայի» հետ խաղը միշտ առանցքային է եղել այս ակումբի համար, տղաները պետք է գիտակցեն այն»:
Արգենտինացին խոսեց նաև «Վալենսիայում» անցկացրած իր մասնավոր կարիերայի մասին:
«Թերևս իմ ժամանակներում «Վալենսիայում» համեմատաբար ավելի քիչ էին մեծագույն խաղացողները, սակայն մենք ցույց տվեցինք մեր առավելագույն հատկանիշները և մենք դա արեցինք ցանկացած մրցակցի դեմ: Երկու անգամ դուրս եկանք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, դա շատ գովելի էր և մենք հարգանք ձեռք բերեցինք ամբողջ Եվրոպայում», - ասել է Կիլի Գոնսալեսը Marca-ի թղթակցի հետ հարցազրույցում:
0 коммент.:
Отправить комментарий