суббота, 15 ноября 2014 г.

ՉԵՂՅԱԼ Է ՀԱՄԱՐՎԵԼ CURVA NORD-Ի ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

Այսօր «Վալենսիան» ստիպված է եղել ևս մեկ անգամ գալ պաշտոնական հայտարարության:
Այս անգամ պատճառը ակումբի երկրպագուների սկանդալային մտահաղացումն է եղել, նոյեմբերի 30-ին Մեստալյայում կայանալիք Վալենսիա - Բարսելոնա հանդիպման համար: Curva Nord-ը և «չղջիկների» անդամակիցներից մի քանիսը չեղյալ են համարել երկրպագուների անիմացիոն նախաձեռնությունը «Բարսելոնայի» հետ խաղում:
Curva Nord-ի նոր նկարի ձախ հատվածում պատկերված են «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը և խաղացողներ Պիկեն, Նեյմարն ու Մեսին, իսկ նկարի աջ հատվածում պատկերված են «Վալենսիայի» լեգենդներ Կլաուդիո Լոպեսը, Մարիո Կեմպեսը և երիտասարդ առաջատար Պակո Ալկասերը, ինչը ակնհայտորեն խոսում է «Բարսելոնայի» թանկարժեք բյուջեյի, բայց «Վալենսիայի» արդար տիտղոսների մասին:
Իսպանական Deportevalenciano-ի փոխանցմամբ, ակումբի տնօրենությունը Curva Nord-ին առաջարկել է մեկ ուրիշ նախաձեռնություն պլանավորել կատալոնական ակումբի հետ խաղի համար:

0 коммент.:

Отправить комментарий