суббота, 20 декабря 2014 г.

ԷՅԲԱՐ - ՎԱԼԵՆՍԻԱ՝ 0:1. «ՎԱԼԵՆՍԻԱՆ» ԲԱՐՁՐԱՑԱՎ ՉՈՐՐՈՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում «Վալենսիան» արտագնա խաղում առավելության հասավ «Էյբարի» նկատմամբ: «Մունիսիպալ դե Իպուրուա» մարզադաշտում կայացած խաղում գրանցվեց միակ մեկ գոլ. 32-րդ րոպեին Պաբլո Պյատիի փոխանցումից հետո «չղջիկների» համար հաղթական գնդակը խփեց Պակո Ալկասերը:

Այս հաղթանակից հետո «Վալենսիան» ունի 31 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ «Էյբարը» մնաց 20 միավորով` 9-րդ տեղում:

Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուր
Էյբար - Վալենսիա` 0:1
Գոլը` Ալկասեր 32

0 коммент.:

Отправить комментарий