четверг, 18 декабря 2014 г.

ԽՈՍԵ ԳԱՅԱ. «ԷՅԲԱՐԸ» ՇԱՏ ՈՒԺԵՂ Է ՏԱՆԸ

«Վալենսիայի» պաշտպան Խոսե Լուիս Գայան խոսել է «Էյբարի» հետ հանդիպման և Չեմպիոնների լիգայում հայտնվելու մասին:
Իսպանացին նաև առանձնացրել է հարձակվողներ Պակո Ալկասերին և Ալվարո Նեգրեդոյին, նշելով, որ երկուսին ցանկանում է տեսնել մեկ խաղում:

« «Վալենսիայում» անցկացրել եմ գրեթե բոլոր խաղերս, որը շատ կարևոր է ինձ համար: Սա լավ ճանապարհ է ինձ համար, բայց ես կարծում եմ, որ դժվարությունները դեռ առջևում են:
«Էյբարը» շատ ուժեղ է տանը, հատկապես այն բանից հետո, որ նրանց համար սա առաջին է այս պրիմերայում և նրանք պատրաստվում են հաղթել ամենուր:
Այս խաղերին պետք է փորձել մեծ նպատակների հասնել, բայց պետք է զգույշ լինենք, քանի որ խաղում ենք հյուրերի կարգավիճակում: Կարծում եմ, որ շատ բան սովորեցինք մի քանի ցավալի պարտություններից: Մենք պետք է հակառակը ապացուցենք և հակադարձ հարված տանք մրցակցին: Ցանկանում ենք խաղալ Չեմպիոնների լիգայում և պատրաստ ենք անել հնարավոր ամեն բան: Ալկասեր և Նեգրեդո, դա կլինի մի գործարք, որտեղ նրանք երկուսնել կգտնվեն ուշադրության կենտրոնում, սակայն այս որոշմամբ իրավունք ունի մտածելու միայն գլխավոր մարզիչը», - ասել է Գայան, մարզումից հետո տված հարցազրույցում:

0 коммент.:

Отправить комментарий