понедельник, 22 декабря 2014 г.

ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹ ԿԱՐՈՂ Է ՍՏՈՐԱԳՐՎԵԼ ԷՆՑՈ ՊԵՐԵՍԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Այս շաբաթվավերջին «Բենֆիկայի» կիսապաշտպան Էնցո Պերեսը կարող է կնքել իր պայմանագիրը «Վալենսիայի» հետ:
Եթե նույնիսկ խնդիրներ առաջանան, «չղջիկների» ղեկավարությունը պատրաստ է շարունակել բանակցությունները «արծիվների» հետ:
Էնցո Պերեսը կարող է ակումբ ժամանել Սուրբ Ծննդյան տոներից հետո:
Տեղեկություններ կան, որ անցյալ շաբաթ Պիտեր Լիմը կրկին հանդիպել է «Բենֆիկայի» նախագահ Լուիշ Ֆիլիպե Վիեյրային: Սինգապուրցի մեծահարուստը կարողացել է նվազեցնել կիսապաշտպանի համար նախատեսված գինը, սակայն դեռևս նշվում է, որ արգենտինացու համար «Վալենսիան» կվճարի 30 միլիոն եվրո, իսկ պայմանագրային ժամկետը կկազմի մինչև 2019 թվական:

0 коммент.:

Отправить комментарий