четверг, 25 декабря 2014 г.

ԷՆՑՈ ՊԵՐԵՍ. «ՎԱԼԵՆՍԻԱՆ» ԿԱՐԵՎՈՐ ԱԿՈՒՄԲ Է ԿԱՐԻԵՐԱՅԻՍ ՀԱՄԱՐ

«Բենֆիկայի» ֆուտբոլիստ Էնցո Պերեսը, ով ձմեռային արձակուրդը անցկացնում է Իսպանիայում, տեղի Մենդոսա հեռուստատեսությամբ խոսել է «Վալենսիա» տեղափոխության մասին:
«Ցանկանում եմ տեղափոխվել «Վալենսիա», քանի որ այդ ակումբը կարևոր է կարիերաս բարելավելու համար, բայց ես չեմ ուզում երկար խոսել մեկ այլ ակումբի մասին, քանի որ դեռևս համարվում եմ «Բենֆիկայի» ֆուտբոլիստ:
Այո մեկ տարի առաջ «Բենֆիկան» մտադիր էր վաճառել ինձ, բայց հիմա ոչինչ չկա իմ և ղեկավարության միջև: Դա մի հարց է որով զբաղվում է իմ գործակալը», - ասել է Արգենտինայի ազգային հավաքականի կիսապաշտպանը:

0 коммент.:

Отправить комментарий