
Ինչպես հաղորդում է Blanquinegres-ը, իսպանացի լրագրող Մարկ Վիսենտեն հաստատել է, որ ֆուտբոլիստներ Մարուան Ֆելաինին, Ջոն Օբի Միկելը և Մարտին Մոնտոյան առաջիկայում ունեն սպասվող առաջարկներ «Վալենսիայի» ղեկավարության կողմից:
Մոնտոյան ում ծառայություններով հետաքրքրված էր «Վալենսիան» դեռ 2011 թվականից, ըստ լրագրողի համարվում է պաշտպան Ժոաո Պերեյրայի պոտենցիալ փոխարինողը:
Ավելի վաղ պորտուգալացու փոխարեն դիտարկվում էր «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Պաբլո Սաբալետան, սակայն ինչպես երևում է գործարքը նույնիսկ չի ընթացել:
Կիսապաշտպաններ Մարուան Ֆելաինին և Ջոն Օբի Միկելը նույնպես կարող են համալրել «Վալենսիայի» շարքերը: Բանակցությունները կարող են կայանալ ձմեռային տրանսֆրային պատուհանի ընթացքում:
0 коммент.:
Отправить комментарий