понедельник, 1 декабря 2014 г.

ՕՏԱՄԵՆԴԻՆ ՇԱՐՔԻՑ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ

«Վալենսիայի» արգենտինացի պաշտպան Նիկոլաս Օտամենդին շարքից ժամանակավոր դուրս է եկել: Ակումբի բժշկական կենտրոնում՝ Davina Pastora Seguros-ում անցկացրած թեստերից հետո, պարզ է դարձել, որ Օտամենդին «Բարսելոնայի» հետ խաղում ստացել է ձախ ոտքի վնասվածք: Ֆուտբոլիստի գործակալը արգենտինացու փոխարեն տված հարցազրույցում ասել է, որ Նիկոլասի հետ ամեն ինչ նորմալ է և նա պատրաստվում է առաջիկա «Ռայո Վալյեկանոյի» հետ հանդիպմանը, այնուամենայնիվ ակումբի բուժկենտրոնից փոխանցվում է, որ Օտամենդին ունի վնասվածք, իսկ նրա շարքից դուրս մնալը պարզ կլինի առաջիկա օրերում անցկացվող բուժզննումներից հետո:

0 коммент.:

Отправить комментарий