«Վալենսիան» շարունակում է նախապատրաստվել առաջիկա «Ռայո Վալյեկանոյի» հետ հանդիպմանը: Միակ խաղացողը, ով բացակայել է մարզական նիստից, դա պաշտպան Շկոդրան Մուստաֆին է:
Փոխարենը Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպանը բժշկական քննություն է անցել ակումբի բուժկենտրոնում, ինչը հաստատել է ֆուտբոլիստի վնասվածքի մասին:
«Գրանադայի» հետ խաղում Մուստաֆին վնասել է ձախ ոտքը և ստիպված է եղել խաղադաշտը լքելու:
Շկոդրան Մուստաֆին առաջիկա օրերի ընթացքում կտանի վերականգնման մի քանի ծավալուն աշխատանքներ մինչև շաբաթ օրը:
Վնասվածքի մասին «Վալենսիայի» պաշտոնական աղբյուրները չեն բարձրաձայնել, սակայն հստակ տեղեկություններ կան, որ Մուստաֆին կարող է բաց թողնել առաջիկա հանդիպումը:
0 коммент.:
Отправить комментарий