
Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Վալենսիան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»:
Հանդիպման 11-րդ րոպեին հաշիվը բացեց «Վալենսիայի» իսպանացի պաշտպան Խոսե Լուիս Գայան, իսկ երկրորդ կեսի 60-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Քրիստիան Ստուանին:
Խաղի վերջնամասում՝ 86-րդ րոպեին 11 մետրանոցը դիպուկ իրացրեց «չղջիկների» հարձակվող Ալվարո Նեգրեդոն:
Թիմերի միջև կայանալիք պատասխան հանդիպումը կայանալու է հունվարի 13-ին:
Վալենսիա - Էսպանյոլ՝ 2:1
Գոլերը՝ Խոսե Գայա 11, Ալվարո Նեգրեդո (11մ.) 86 - Քրիստիան Ստուանի 60
0 коммент.:
Отправить комментарий