суббота, 17 января 2015 г.

ՎԱԼԵՆՍԻԱ - ԱԼՄԵՐԻԱ՝ 3:2. ՆԵԳՐԵԴՈՆ «ՎԱԼԵՆՍԻԱՅԻՆ» ԴՈՒՐՍ Է ԲԵՐՈՒՄ ԵՐՐՈՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ

Վալենսիան լարված խաղում հաղթեց Ալմերիային (Տեսանյութ)
Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Վալենսիան» սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթանակ տոնեց «Ալմերիայի» նկատմամբ:
11-րդ րոպեին դաշտի տերերին հաշվի մեջ առաջ մղեց Դանիել Պարեխոն, սակայն 2 րոպե անց Տոմեր Հեմեդը վերականգնեց հաշվի հավասարությունը: 28-րդ րոպեին Ռոդրիգոն հաշիվը դարձրեց 2:1, սակայն մի քանի րոպե անց կրկին Տոմերը վերականգեց հաշվի հավասարությունը: Թիմերն ընդմիջման գնացին 2:2 հաշվի պայմաններում, իսկ երկրորդ կեսում «չղջիկների» համար հաղթական գնդակը խփեց Ալվարո Նեգրեդոն
Այս հաղթանակից հետո «Վալենսիան» ունի 38 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:

Վալենսիա - Ալմերիա՝ 3:2
Գոլերը՝ Պարեխո 11, Ռոդրիգո 28, Նեգրեդո 83 - Համեդ 13, 33

0 коммент.:

Отправить комментарий