
Արգենտինայի հավաքականի պաշտպան Նիկոլաս Օտամենդին հայտնվել է բազմաթիվ եվրոպական խոշորագույն ակումբների ուշադրության կնտրոնում, շնորհիվ իր գերազանց ելույթների:
Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի վերջին խաղից հետո գլխավոր մարզիչ Նունու Էսպիրիտո Սանտուն նշեց, որ այս շաբաթ ստիպված են լինելու կայացնել կարևոր որոշումներ, սակայն իրականությունն այն էր, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ուշագրավ հետևել էր Վալենսիա - Ռեալ Մադրիդ խաղում հաճախ աչքի ընկնող Նիկոլաս Օտամենդիին:
Մանչեսթերյան սկաուտների Վալենսիա ժամանումից հետո արգենտինացու նկատմամբ հետաքրքրությունը ավելի էր ակտիվացել և օրեր առաջ «կարմիր սատանաները» հանդես էին եկել 35 մլն եվրո արժողությամբ առաջարկով, սակայն առաջարկից օրեր հետո մերժվել է անգլիական ակումբի առաջարկը:
Ավելի վաղ Օտամենդիի գործակալը հայտարարել էր, որ արգենտինացու արժեքը «Վալենսիայում» կազմում է 50 մլն եվրո, իսկ ինքը՝ Օտամենդին պատրաստ չէ լքել ներկայիս ակումբը:
0 коммент.:
Отправить комментарий