вторник, 20 января 2015 г.

«ՎԱԼԵՆՍԻԱՆ» ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՎԱՐՈՒՄ «ՄԱՆ.ՅՈՒՆԱՅԹԵԴԻ» ՀԵՏ

Ինչպես տղեկացնում է AS-ը, «Վալենսիան» և «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ են վարում մանկունիանցիների կիսապաշտպան Դարեն Ֆլետչերի տեղափոխության շուրջ:
«Վալենսիայի» ղեկավարությունը առաջարկով դիմել է մանչեսթերյան ակումբի ղեկավարությանը շոտլանդացի կիսապաշտպանին ձեռք բերելու համար:
Իսպանացիները ցանկանում են այս տրանսֆերային պատուհանի ընթացքում իրենց կազմը ամրապնդել Դարեն Ֆլետչերով, ում պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև այս մրցաշրջանի ավարտը:
Նշվում է, որ Ֆլետչերը նախապես հաղորդակցվել է «Վալենսիայի» սպորտի տնօրեն Ֆրանսիսկո Ռուֆետեյի հետ: Մարզական տնօրենի հաստատմամբ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը կմտածի նախնական ծրագրերի մասին և իր պատասխանը կտա առաջիկա օրերին:

0 коммент.:

Отправить комментарий