Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեյմս Միլները այս շաբաթ կարող է տեղափոխվել «Վալենսիա», տեղեկացնում է Valencia.eldesmarque.com:
Համաձայն բրիտանական պարբերականների, ավելի շուտ «չղջիկները» հետաքրքրված էին «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դարեն Ֆլետչերով, սակայն ըստ մանրամասների բանակցությունները այսօր չեղյալ են համարվել:
Տրանսֆերային պատուհանի փակմանը մնացել են հաշված օրեր, իսկ թիմը այս ընթացքում կարողացել է ձեռք բերել միայն Էնցո Պերեսին:
Միլների հետ կապված գործարքի մասին առայժմ ոչինչ չի նշվում:
Տեղեկություններ կան, որ «Վալենսիան» հետաքրքված է ևս մի քանի խաղացողներով, այդ թվում նաև Մարկոս Ռոշայով և Լավեսիով:
0 коммент.:
Отправить комментарий