воскресенье, 25 января 2015 г.

ՎԱԼԵՆՍԻԱ - ՍԵՎԻԼԻԱ` 3:1. «ՎԱԼԵՆՍԻԱՆ» ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՎ ՄԵՍՏԱԼՅԱՅՈՒՄ

Crónica
Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի կենտրոնական խաղում «Վալենսիան» ընդունել էր «Սևիլիային»։ Լարված եւ դիտարժան խաղում «Վալենսիան» կարողացավ առավելության հասնել «Սևիլիայի» նկատմամբ եւ շրջանցել մրցակցին։

Հանիպման ընթացքում գլխավոր մրցավար Սանտիագո Խայմեն երեք տասնմեկ մետրանոց հարված նշանակեց։ «Վալենսիայի» ավագ Դանի Պարեխոն անվրեպ իրացրեց, իսկ Կարլոս Բական միայն մեկը կարողացել իրացնել։ Կոլումբիացու երկրորդ հարվածի ժամանակ փայլուն գործեց հետ մղած 11 մետրանոցների թվով Լա լիգայի բոլոր ժամանակների լավագույն դարպասապահ Դիեգո Ալվեսը։ Նրա դարպասին նշանակված 35 տասնմեկ մետրանոցներից 18-ը չեն իրացվել։

Այս հաղթանակից հետո «Վալենսիան» վաստակեց 41 միավոր եւ բարձրացավ 4-րդ հորիզոնական:

Վալենսիա - Սևիլիա՝ 3։1

Գոլերը՝ Դանի Պարեխո 18(11 մետ.), 32, Խավի Ֆուեգո 56 – Բակա 36 (11 մետ.)

0 коммент.:

Отправить комментарий