воскресенье, 1 февраля 2015 г.

ՊԻՏԵՐ ԼԻՄԸ ՍՆՈՒՆԴՆԵՐ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ԾԵՐԵՐԻՆ ԵՎ ԱՂՔԱՏՆԵՐԻՆ

«Վալենսիայի» սեփականատեր Պիտեր Լիմը տիկնոջ և դստեր հետ սնունդներ է տրամադրել Սինգապուրում գտնվող ծերերին և աղքատներին:
Այս բարեգործությունը սկիզբ է առել 2000 թ-ին, երբ մի խումբ ընկերների մասնակցությամբ Պիտեր Լիմը օգնել է բազմաթիվ կարիքավոր ընտանիքներին, տրամադրել սննդամթերքներ և հագուստներ:

Այսօր Պիտեր Լիմը կրկին մասնակցեց ավանդական բարեգործությանը, այս անգամ «Վալենսիայի» ղեկավարության կողմից տրամադրված մեքենաներով:
Բարեգործության հիմնական նպատակը աղքատների ընտանիքներում և ծերանոցներում փետրվարի 13-ին նշվող չինական Նոր տարին է:
Մեծահարուստը ցանկանում է, որ Սինգապուրում յուրաքանչյուր կարիքավոր լավ դիմավորի Նոր տարին, ինչի համար չինական Նոր տարուց մի քանի շաբաթ առաջ Լիմը սնունդներ է տրամադրել ծերերին և աղքատներին, հաղորդում է Superdeporte-ն:

0 коммент.:

Отправить комментарий