Ըստ Superdeporte-ի «Վալենսիան» ընկերական հանդիպում կանցկացնի «Զենիթի» հետ:
Խաղը տեղի է ունենալու հինգշաբթի Սյուդադ Դեպորտիվա դե Պետերանայում, Հայաստանի ժամանակով 15:00-ին:
Տեղեկություններ կան, որ Ռուսաստանի առաջնությունում հանդես եկող «Զենիթը» ուսումնամարզական հավաքի ընթացքում պայմանավորվածություն է հաստատել իսպանական մի քանի ակումբների հետ:
Այսօր «Զենիթը» ընկերական հանդիպում է անցկացնելու «Բետիսի» հետ:
Վալենսիա - Զենիթ ընկերական հանդիպումը կարող է տեղի ունենալ փակ դռների ներքո:
0 коммент.:
Отправить комментарий