
«Վալենսիայի» կիսապաշտպան Անդրե Գոմեշը զգում է, որ իր կողմը պատրաստ է ստանձել հաղթողի դերը «Կորդոբայի» հետ խաղում և շարունակել վաստակել երեք միավոր Լա Լիգայում դիրքերը պահպանելու համար:
Մամուլի ասուլիսի ժամանակ խաղացողը նախևառաջ անդրադարձել է իր վնասվածքին, որը տեղի է ունեցել մարզման ժամանակ խաղընկեր Լուկաս Օրբանի հետ պայքարում:
Պորտուգալացին պնդում է, որ այժմ լավ, և որ թիմը պետք է կենտրոնանա անակնկալ խաղերին:
«Մենք չունենք որևէ պատճառ ճնշման տակ հայտնվելու համար, միայն քաջ գիտակցում ենք, որ «Կորդոբայի» դեմ դժվար է լինելու:
Պետք է հաղթենք հաշվի առնելով, որ վաստակելու ենք երեք միավոր, որը ամենակարևորն է մեզ համար: Մենք գիտենք, թե ինչ պետք է անենք, որպեսզի հաղթենք:
Միշտ փորձում ենք լավ խաղալ, այնպես ինչպես մարզիչն է մեզ ասում: Ցավոք երբեմն դուք ցանկություն եք ունենում հանգստանալու և կորցնում եք ձեր կենտրոնացումը:
Կան իրավիճակներ, որտեղ դուք պետք է լինեք մի քիչ ավելի խելացի և արթուն, այնպես որ պետք է խուսափել անակնկալներից: Գուցե եղել են պահեր, որտեղ մեզ մոտ պասիվ է եղել համակենտրոնացումը, բայց մենք բոլոր խաղերում փորձում ենք պատկերել միայն հաղթանակը:»
0 коммент.:
Отправить комментарий