
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ վալենսիացիների ֆուտբոլիստ Պաբլո Պայտին նշել է, որ մրցաշրջանի ավարտին պայքարելու են երրորդ տեղի համար:
«Այժմ մենք չորրորդ տեղում ենք և պետք է պայքարը փոխենք երրորդ հարիզոնականում հայտնվելու համար: Թիմի նպատակն է հետևել օրինաչափությանը և յուրաքանչյուր դիրքում փորձել մեկ քայլ ավելի բարձրանալ»:
Արգենտինացի կիսապաշտպանը վերադարձավ խաղալու իր ակումբի համար, հաղթահարելուց հետո իր վնասվածքը և ապացուցեց, որ կարող է լինել կարևորներից մեկը Նունու Էսպիրիտոյի համար: Պյատին, ով կատարելապես գտնվում է իր լավագույն մարզավիճակում, գտնում է, որ սա դեռևս ամենաերջանիկ փուլն է իր մարզական կայքնում:
«Լավագույն պահին տեղափոխվեցի «Վալենսիա» և միգուցե այսօր սա իմ մարզական կայքնի ամենաերջանիկ պահն է :
Ես ունեմ լավ հարաբերություններ գլխավոր մարզչի հետ և գիտեմ, որ նա վստահում է ինձ: Ցանկանում եմ մնալ այստեղ, քանի որ հիացած եմ ակումբի և քաղաքի ջերմ ընդունելությամբ: Կարծում եմ, որ հետագայում կլինեն ժամանակներ մտածելու համար, բայց ներկայումս ուզում եմ մնալ այստեղ», - խաղացողի խոսքերն է մեջ բերում Deportevalenciano պարբերականը:
0 коммент.:
Отправить комментарий