вторник, 10 февраля 2015 г.

«ՎԱԼԵՆՍԻԱՆ» ՊԱՏՐԱՍՏ Է ԼՍԵԼ ԵՐԵՔ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ

El València tindrà ofertes per a traspassar a Víctor Ruiz, Guardado i Fede
Ամառային տրանսֆերների ընթացքում «Վալենսիայի» վարձակալական հիմունքներով կայացրած տրանսֆերները իրենց արդյունքներն են տալիս, բացառությամբ Վինիսիուս Արաուժոն, ում մասին տեղեկություններ քիչ են պտտվում:
«Վալենսիան» պատրաստ է լսել և քննարկել երեք ակումբների առաջարկները, կապված Վիկտոր Ռույսի, Ֆեդեյի և Անդրես Գուարդադոյի հետ:

Որպես Մեքսիկայի լավագույն խաղացողներից մեկը «ՊՍՎ-ն» պատրաստ է գնել Գուարդադոյի տրանսֆերային իրավուքները: Նույն կերպ է ցանկանում անել նաև «Վիլյառեալը», ով ամռանը վարձավճարով գնել էր «չղջիկների» իսպանացի պաշտպան Վիկտոր Ռույսին:
Ամբողջական գործարքը գնելու իրավունքից կարող է զրկվել միայն «Կորդոբան»:
Իսպանական ակումբի պաշտոնյաների հաստատմամբ թիմը գտնվում է ֆինանսական վատ դրության մեջ: Թեև նրանք կարող են ունենալ գնման տարբերակ, ծախսելով մոտ 8 մլն:
«Կորդոբան» ամռանը վարձավճարի դիմաց ձեռք էր բերել Ֆեդերիկո Կարտաբիային և եթե թիմը մյուս մրցաշրջանում կրկին ելույթները շարունակի Լա Լիգայում, ապա նրան ձեռք բերելու հավանականությունը ավելի մոտ կլինի իրականությանը, եթե «Վալենսիան» չբարձրացնի խաղացողի արժեքը հասցնելով 10 մլն եվրո, նշվում է Blanquinegres-ում:

«Վալենսիան» պատրաստ կլինի լսել երեք ակումբների առաջարկները, եթե բանակցությունները տեղի ունենան առաջիկա ամիսների ընթացքում:

0 коммент.:

Отправить комментарий