четверг, 12 февраля 2015 г.

«ՎԱԼԵՆՍԻԱՆ» ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ՊԻՈՆԵ ՍԻՍՏՈՅԻ ՀԱՄԱՐ


Համաձայն դանիական մամուլի, «Միտյուլանդի» դանիացի ֆուտբոլիստ Պիոնե Սիստոյի համար պայքարին ավելանում է նաև «Վալենսիան»:
21-ամյա ծագումով ուգանդացի կիսապաշտպանը ընթացիկ մրցաշրջանում թիմի կազմում անցկացրաց բոլոր խաղերում վաստակել է 7 գոլ և այժմ գտնվում է բազմաթիվ ակումբների ուշադրության կենտրոնում:
Ըստ դանիական մամուլի երիտասարդ Պիոնե Սիստոն, ով պայթեցրել է եվրոպական ֆուտբոլը հետաքրքրել է նաև «Վալենսիային»:

Դանիայում ԶԼՄ-ները հրապարակել են ակումբային անուններ, ովքեր պայքարում են «Միտյուլանդի» կիսապաշտպանի համար:
«Վալենսիա»«Լիլ», «Լիոն», «Պորտու», «Սպորտինգ», «Նապոլի», «Յուվենտուս», «Վերդեր Բրեմեն», «Ասթոն Վիլլա», «Էվերտոն», «Հոֆենհայմ» և «Տրաբզոնսպոր»:

Որոշ ակումբներ արդեն հասցրել են նույնիսկ առաջարկով դիմել Սիստոյին ձեռք բերելու համար: Սպասվում է, որ ամառային տրանսֆերային շուկայի ժամանակ «Միտյուլանդը» կստանա բազմաթիվ առաջարկներ, այդ թվում նաև «Վալենսիայի» կողմից:

0 коммент.:

Отправить комментарий