четверг, 19 марта 2015 г.

ՄԱՏԱՆ ԵՎ ԿԱՐՎԱԼՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ ԱՌԱՋԻԿԱ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

«Վալենսիան» բավականին ուշագրավ է հետևում «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատային և պորտուգալական «Սպորտինգի» կիսապաշտպան Վիլյամ Կարվալյույին:
Խուան Մատան, ով ժամանակին հանդես էր գալիս «Վալենսիայի» կազմում, կարող է կրկին վերադառնալ «Վալենսիա»:
Տեղեկություններ կան, որ «չղջիկները» մոտակա բանակցությունների համար նախապատրաստել են 28 միլիոն եվրո:
Մյուս հնարավոր ձեռքբերումը՝ Վիլյամ Կարվալյուն ավելի մոտ է գտնվում վալենսիական թիմ տեղափոխվելուն, քան Մատան:
Ըստ հավաստի աղբյուրների, «Վալենսիայի» սեփականատեր Պիտեր Լիմի և նախագահ Սալվոյի համատեղ այցը Մանչեսթեր բարեհաջող ավարտ ունեցավ ֆուտբոլիստի գործակալի հետ, ով ներկայումս գտնվում է Անգլիայում:

0 коммент.:

Отправить комментарий