суббота, 28 марта 2015 г.

ՖԵԴԵ ԿԱՐՏԱԲԻԱ. ԿԵՆՏՐՈՆԱՑԱԾ ԵՄ ՄՐՑԱՇՐՋԱՆԸ ԱՎԱՐՏԻՆ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՎՐԱ

Fede Cartabia, Cordoba.
Իսպանական EFE-ին տված հարցազրույցում, արգենտինացի կիսապաշտպան Ֆեդե Կարտաբիան խոստովանել է, որ իր համար մրցաշարը եղել է ավելի վատ, քան նա երբևէ պատկերացրել Է:
Կարտաբիան ներկայումս վարձավճարի դիմաց խաղում է Իսպանիայի առաջնության վերջին տեղում գտնվող «Կորդոբայում»:
Կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Վալենսիային»:

«Բարեբախտաբար առաջնության վերջին հորիզոնականներում մենք ունենք մրցակիցներ, ովքեր պայքարում են մի բանի համար, որի համար մենք նույնպես պայքարում ենք:
Այստեղ երկրպագուների աջակցությունը շատ կարևոր է: Երբ «Կորդոբայի» երկրպագուները երգում են ակումբի հիմնը, այդ ժամանակ զգում ես, որ մարզադաշտում կան 50.000 երկրպագուներ, այլ ոչ թե 15.000 որոնք մեզ աջակցելու համար ամեն ինչի պատրաստ են»:

Այն հարցին, թե արդյոք հաջորդ մրցաշրջանում նա կարող է լինել մի մասը «Վալենսիայի», Կարտաբիան վստահեցրել է, որ ցանկություն կա խաղալ «Վալենսիայում», բայց ոչ հիմա:

«Հենց հիմա ես չեմ կարող նայել դեպի ապագան և կենտրոնացած եմ մրցաշրջանը լավ ավարտելու վրա: Առաջին բանը, որ ես պետք է անեմ, դա դժվարին մրցաշարը բարեհաջող ավարտին հասցնելն է», - Ֆեդերիկոյի խոսքերն է մեջ բերում EFE-ն:

0 коммент.:

Отправить комментарий