вторник, 10 марта 2015 г.

«ՎԱԼԵՆՍԻԱՆ» ՄՏԱԴԻՐ Է ԲՈՂՈՔԱՐԿԵԼ


«Վալենսիան» մտադիր է բողոքով ներկայանալ Իսպանիայի ֆուտբոլի կարգապահական կոմիտեին, հայտնում է Superdeporte-ն:
Կիրակի օրը Վիսենտե Կալդերոնում կայացած հանդիպման ավելացված ժամանակահատվածում երկրորդ դեղին քարտից հետո խաղադաշտը լքեց Խավի Ֆուեգոն:
Սպասվում է, որ մոտ ժամանակներում «Վալենսիան» կբողոքարկի կարգապահական կոմիտեին հանդիպման գլխավոր մրցավար Սանտյագո Խաիմե Լատրեի որոշման համար:

0 коммент.:

Отправить комментарий