четверг, 16 апреля 2015 г.

ՊԻՏԵՐ ԼԻՄԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԴԱՎԻԴ ՍԻԼՎԱՅԻՆ

Դավիդ Սիլվան, Մանչեսթեր քաղաքում.
InsideSpanishFootball-ը հղում կատարելով AS պարբերականին տեղեկացնում է, որ «Վալենսիայի» սեփականատեր Պիտեր Լիմը շարունակում է փնտրել նոր միջոցներ «չղջիկների» կազմը Եվրոպայի ուժեղագույն խաղացողներով ամրապնդելու համար:
Անգլիական մի շարք լրատվամիջոցներ փոխանցում են, որ կիսապաշտպան Խուան Մատային ձեռք բերելու հարցում «Մանչեսթեր Յունայթեդի» տված հրաժարականից հետո սինգապուրցի մեծահարուստը թիմ է ցանկանում բերել մեկ այլ կիսապաշտպանի՝ Դավիդ Սիլվային, ով նախկինում ևս խաղում էր «Վալենսիայի» կազմում:

Չնայած վերջերս ֆուտբոլիստը երկարաձգեց գործող պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ, կնքելով նոր հնգամյա պայմանագիր, այնուամենայնիվ բազմաթիվ լրատվամիջոցների հաստատմամբ Պիտեր Լիմի համար դա այնքանել դժվար չի լինի:

«Մանչեսթեր Սիթին» նույնպես մտադիր է բաժանվել հիմնական կազմի որոշ ուժեղագույներից, հաջորդ մրցաշրջանը լիարժեք նորովի դուրս գալու համար:

Սիլվան դեռ չի մոռացել «Վալենսիային»: Իսպանացին բարեկամական հարաբերությունների մեջ է «քաղաքայիններից» վալենսիական ակումբում վարձավճարով հանդես եկող Ալվարո Նեգրեդոյի հետ:

0 коммент.:

Отправить комментарий