
«Տեսնելով «Վալենսիայի» հաջողությունները կարող եմ ասել, որ ամեն բան ընկավ իր տեղը: «Վալենսիան» երկար ժամանակ է ինչ չի կարողանում խաղալ Չեմպիոնների լիգայում, որի համար ստիպված եղավ համփերատար աշխատել կորցրածը հետ բերելու համար:
Այժմ երկրպագուները կրկին հպարտ են և երջանիկ թիմի հաջողությունների համար:
«Վալենսիան» ունի լավ հնարավորություն կրկին Չեմպիոնների լիգայում հայտնվելու համար: Ես ուզում եմ, որ նրանք ստանան այն ինչ աշխատել են այս մրցաշարի մեկնարկից սկսած: Ժամանակին այնտեղ նույնը ցանկանում էին նաև ինձ համար», - ասել է «չղջիկների» նախկին լեգենդար հարձակվող Դավիդ Վիլյան:
Հավելենք, որ ներկայումս Իսպանիայի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն ֆուտբոլային իր կարիերան շարունակում է ամերիկյան «Նյու Յորք Սիթի»-ում:
0 коммент.:
Отправить комментарий