среда, 22 апреля 2015 г.

«ՎԱԼԵՆՍԻԱՆ» ՄՏԱԴԻՐ Է ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՊԼԱՆԱՎՈՐԵԼ


«Վալենսիայի» ղեկավարությունը արդեն ծրագրեր է ձեռնարկել անցկացնելու մի քանի ընկերական հանդիպումներ ընթացիկ մրցաշարջանի ավարտից հետո:

Թիմը պլանավորել է ամառային վերականգնողական հանդիպումները անցկացնել գերմանական «Վերդերի», անգլիական «Սաութհեմփթոնի» և ավստրիական «Ռեդ Բուլ» Զալցբուրգի հետ:
Սակայն մյուս կողմերի համաձայնության համար չեն շտապում «չղջիկները», քանի որ Չեմպիոնների լիգայի հավանական ուղեգրի դեպքում հնարավոր է, որ չեղյալ համարվեն դեռ համաձայնության չհասած ընկերական հանդիպումները:
Գլխավոր խթանն այն է, որ Չ.Պ լիգայի գլխավոր խմբում խաղալու համար վալենսիացիներին կարող է սպասվել Լիգայի որակավորման նախնական փուլ, հիմնական խմբում հայտնվելու համար:

0 коммент.:

Отправить комментарий