вторник, 14 апреля 2015 г.

ՆԵԳՐԵԴՈ. ԱՅՆ, ԻՆՉ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՆԱԽՈՐԴ ԽԱՂԵՐՈՒՄ ԱՐԴԵՆ ՄՈՌԱՑՎԱԾ Է

«Վալենսիայի» իսպանացի հարձակվող Ալվարո Նեգրեդոն վալենսիական դերբիում անցկացրած իր հաջող ելույթից հետո մեկնաբանել է իր թիմի ներկայիս դրությունը ընթացիկ առաջնությունում:
«Լևանտեյի» դեմ խաղում Ալվարոյին հաջողվեց հանդիպման ավելացված ժամանակում հեղինակել իր 5-րդ գոլը և հաշիվը դարձնել խոշոր 3-0:
Իսպանացին, ով ակումբի կազմում վերջին անգամ գոլի հեղինակ էր դարձել փետրվարի 15-ին «Խետաֆեյի» հետ խաղում, ցանկանում է շարունակել նույն կերպ և օգնել ակումբին իր ուժերի սահմանում:

«Ես միշտ աշխատել եմ բարելավել խաղս «Վալենսիայում»:
Ամեն ինչ հեշտ չէ, բայց պետք է նկատելի դարձնեմ իմ ներկայությունը այս ակումբի կազմում: Այն ինչ տեղի է ուեցել նախորդ խաղերում արդեն մոռացվել են: Դա պետք է մոռանանք բոլորս, թե թիմը և թե երկրպագուները:
Ունենք շատ բարդ այց Բարսելոնայում, սակայն մրցաշարի ավարտին չպետք է հանձնվենք»:

0 коммент.:

Отправить комментарий