
«Այստեղ ամեն ինչ շատ լավ է, ես այստեղ ինձ լավ եմ զգում: Չեմ ափսոսում, որ վերադարձա Իսպանիա: Գիտակցում եմ, որ խաղում եմ կարիերայիս լավագույն ակումբներից մեկում»:
Չնայած, որ վալենսիական «Bomba»-ն ընդամենը 29 տարեկան է և դեռ մշուշոտ է տեսնում կարիերայի ավարտը, ամեն դեպքում հարձակվողը մտադիր է կարիերան ավարտել «Վալենսիայում»:
«Դեռ շուտ է խոսել ֆուտբոլից հեռանալու մասին, բայց կարծում եմ, որ ապագայիս լավագույն միջոցը մինչև կարիերայիս ավարտը «Վալենսիայում» մնալն է:
Հուսով եմ, որ դեռ երկար տարիներ կունենամ այս ակումբում լավագույնը դրսևորելու համար»:
0 коммент.:
Отправить комментарий