Показаны сообщения с ярлыком Յոել Ռոդրիգես. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Յոել Ռոդրիգես. Показать все сообщения

среда, 12 ноября 2014 г.


Համացանցում հայտնվել է «Վալենսիայի» դարպասապահ Յոել Ռոդրիգեսի շքեղ ցատկը մարզման ընթացքում:
Այս հնարքով դարպասապահը փորձել է կրկնել կոլումբիացի նախկին դարպասապահ Ռեբե Իգիտիի կարիճ հարվածը

ՅՈԵԼԻ ՇՔԵՂ ՑԱՏԿԸ ՄԱՐԶՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ (GIF)

пятница, 10 октября 2014 г.


«Վալենսիայի» կանանց թիմի առաջատարներից մեկը Մարի Պաս Վիլասը և «Վալենսիայի» դարպասապահ Յոելը Ռոդրիգեսը Սյուդադ Դեպորտիվայում VCFplay-ին տված հարցազրույցում պատմել են մի դեպքի մասին, որտեղ երկուսն էլ դեռ երեխաներ են եղել:
15 տարի առաջ մանկական թիմերի տարածաշրջանային լիգայում հանդիպել են աղջիկներից և տղաներից կազմված մանկապատանեկան երկու թիմեր, որտեղ Պաս Վիլասը կարողացել է դառնալ արագ և գեղեցիկ գոլի հեղինակ, երբ հակառոկորդի դարպասը պաշտպանել է Յոել Ռոդրիգոսը:
Այդ ընթացքում նրանք հասցրել են նույնիսկ նմանակել 15 տարի առաջ հեղինակված գոլը:

ՎԻԼԱՍԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է ՅՈԵԼԻՆ, ՈՐ ԴԱՐՁԵԼ Է ԳԵՂԵՑԻԿ ԳՈԼԻ ՀԵՂԻՆԱԿ ԵՐԲ ՆՐԱՆՔ ԵՐԵԽԱՆԵՐ ԷԻՆ

четверг, 31 июля 2014 г.


Այսօր «Վալենսիայի» պաշտոնական կայքը տեղեկացրեց դարպասապահնների տեղափոխության մանրամասները:
Իսպանացի դարպասապահ Յոել Ռոդրիգեսը բուժզննում է անցել «Վալենսիայում», որից հետո Սյուդադ Դեպորտիվա դե Պետերանայում 25-ամյա Յոելը ներկայացել է, որպես ակումբի նորեկ:

Պաշտոնական. Գուաիտան տեղափոխվեց  «Խետաֆե»
Վիսենտե Գուաիտան, ով մոտ էր «Խետաֆե» տեղափոխվելուն, այսօր կներկայացվի, որպես «Խետաֆեյի» նոր ձեռքբերումններից մեկը:
Դարպասապահի դիմաց «Վալենսիան» «Խետաֆեյից» ստանալու է 30 տոկոս փոխանցման վճար:

ՅՈԵԼԸ «ՎԱԼԵՆՍԻԱՅՈՒՄ», ԻՍԿ ԳՈՒԱԻՏԱՆ «ԽԵՏԱՖԵՅՈՒՄ»

среда, 30 июля 2014 г.

«Վալենսիան» հայտարարել է նոր ձեռքբերման մասին:
Նշվում է, որ Յոել Ռոդրիգեսը «Վալենսիայում» ելույթները կշարունակի վարձակալական հիմունքներով, սակայն պայմանագրում նշված կետերի համաձայն, դարպասապահը հնարավորություն ունի ակումբի հետ երկարաձգել պայմանագիրը երեք, կամ չորս տարով:
Հավելենք, որ Յոել Ռոդրիգեսը «Սելտայում» անցկացրել է ընդամենը 110 հանդիպում:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. ՅՈԵԼ ՌՈԴՐԻԳԵՍԸ ՀԱՄԱԼՐԵՑ «ՎԱԼԵՆՍԻԱՅԻ» ՇԱՐՔԵՐԸ

вторник, 29 июля 2014 г.

«Սելտայի» 25-ամյա դարպասապահ Յոել Ռոդրիգեսը, հայտնվել է «Վալենսիայի» ուշադրության կենտրոնում:
«Չղջիկները» փոխարինող են փնտրում դարպասապահ Վիսենտե Գուաիտային, ով մոտ օրերս կարող է տեղափոխվել «Խետաֆե»:
Նշվում է, որ վալենսիացիները արդեն նախնական համաձայնության են եկել դարպասապահի գործակալի հետ:
- Հաղորդում է AS-ը:

ՅՈԵԼ ՌՈԴՐԻԳԵՍԸ «ՎԱԼԵՆՍԻԱՅԻ» ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ