
Երևի թե բոլոր վալենսիացիները կհիշեն սիրելի ակումբի հաջողությունները, տիտղոսները, անմոռանալի իրադարձությունները և այլն:
Իրադարձությունները ավելի քան պայծառ կհիշեն, «Վալենսիայի» երկրպագուները, որոնք դեռ վաղ ժամանակներից սպասում ու հավատում են «չղջիկների» հաջողությանը:
ValenciaCF.am-ը ներկայացնում է հերդական հոդվածը:
2004թ. այն հաջողակ տարին էր, որը ի վերջո մնաց բազմաթիվ միլիոնանոց երկրպագուների սրտում:
Սանտիագո Կանիզերես, Այալա, Կարլոս Մարչենա, Ռուֆետե, Ռուբեն Բարախա, Դավիդ Ալբելդա, Միստա, Անգուլո, Պաբլո Այմար, Վիսենտե, Ռոդրիգեզ և նույնպես բազմաթիվ լեգենդներ, որոնք փայլել են «Վալենսիայի» կազմում:
Հենց այսօր մայիսի 19-ին, բազմաթիվ վալենսիացիներ տոնում էին ակումբի փառահեղ հաղթանակները, այնպիսի հաղթանակներ, ինչպիսին էին Իսպանիայի առաջնության գավաթակիրներ, Եւրոպայի Լիգայի գավաթակիրներ և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի գավաթակիրներ:
Այո նրանք այսպիսի անվանումնների արժանացան 2004թ.-ին:
Տարին, որը այսօր շատերի համար հիշվում է նաև «հաղթանակների, հաջողության տարի», ունեցավ նաև հիշարժան ու անմոռանալի դրվագներ, քանի որ 2004թ.-ը բավականին լարված տեսք ստացավ կատալոնական «Բարսելոնայի» և «Դեպորտիվոյի» համար:
Երեք գրանդներ պայքարում էին իսպանական տիտղոսի համար, որին ի վերջո արժանացավ «Վալենսիան»:
2004թ.-ին բավականին կարևոր խաղերում երկրորդ տաղի «Բարսելոնան», չորրորդ տեղի Մադրիդի «Ռեալը» և առաջին տաղի «Վալենսիան» կոպիտ սայթակումներ ունեցան, այդ ընթացքում երրորդ տեղի «Դեպորտիվոն» հաղթանակներ տոնեց, սակայն ապարդյուն:
«Վալենսիան» Գոտեբորգում բարձրացրեց ՈւԵՖԱ-ի գավաթը, որից հետո Իսպանիայի առաջնությունը և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը:
VCFplay.com-ի կողմից ձեզ ենք ներկայացնում 2004թ.-ի մարզական հաջողությունները մեկ տեսանյութում:
0 коммент.:
Отправить комментарий