вторник, 20 мая 2014 г.

«ԲԱՐՍԵԼՈՆԱՆ» ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՄԱԹՅԵԻՆ

Կատալոնական «Բարսելոնան» մտադիր է առաջիկա տրանսֆերներին, ձեռք բերել «Վալենսիայի» ֆրանսիացի պաշտպան Ժերեմի Մաթյեին:
Հետաքրքրությունը ավելի է սրվել մասնավորապես այն բանից հետո, երբ Կարսել Պույոլը հայտարարել է, որ լքելու է ակումբը, մրցաշրջանի վերջում:
- Հայտնում են Marca-ն և Inside Spanish Football-ը:
Ֆրանսիացուն իր թիմում է ցանկանում տեսնել «Սելտայի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, ով մոտ օրերս կնշանակվի «կապտանռնագույների» գլխավոր մարզիչ:
30-ամյա Ժերեմի Մաթյեն «Վալենսիայի» հետ ունի գործող պայմանագիր մինջև 2017 թվականը:
Ըստ Marca-ի վալենսիացու ծառայություններով հետաքրքրված է եղել, նաև Մյունխենի «Բավարիան», ով մերժում է ստացել:
Մաթյեի հրաժարագինը կազմում է 20 մլն եվրո, իսկ «Բարսելոնան» ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 36 մլն եվրո:

0 коммент.:

Отправить комментарий