пятница, 23 мая 2014 г.

«ՎԱԼԵՆՍԻԱՆ» ԿԽԱՂԱ ՀՈՆԿՈՆԳՈՒՄ

Այսօր վալենսիացիների պաշտոնական կայքը տեղեկացրեց, որ մոտ օրերում (հավանական մայիսի 28-ին), «չղջիկների» պատվիրակությունը ժամանելու է Հոնկոնգ, մասնակցելու ասիական առաջնությանը:
«Վալենսիայի» հետ իսպանիայից Հոնկոնգ է ժամանելու «Վիլյառեալը», ով նույնպես մասնակցելու է առաջնությանը:
Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, Հոնկոնգում «Վալենսիան» մրցելու է տեղի «Հոնկոնգ Ռենջերսի» հետ, ինչպես նաև «Վիլյառեալի»:
Մրցույթի համար տրամադրվել են որոշ մարազադաշտներ, այդ թվում նաև «Մոնգ Կոկ» մարզադաշտը:
Բացի այդ սպասվում է, որ «Վալենսիայի» և «Վիլյառեալի» հետ Հոնկոնգ է ժամանելու«Սևիլիան»:
Հեռավոր առաջնության մասին հավաստի տեղեկություներ չեն հաղորդվում:
- Այս մասին այսօր տեղեկացրեց ValenciaCF.com-ը:

0 коммент.:

Отправить комментарий