суббота, 24 мая 2014 г.

ԺՈՂՈՎԸ ԿԱՅԱՑԱՎ ՄԵՍՏԱԼՅԱՅՈՒՄ

«Վալենսիայի» պաշտոնական կայքի հաղորդմամբ, երեկ մայիսի 23-ին կայացավ բաց ժողովը Մեստալյա մարզադաշտում:
Երկրպագուների հարցերին պատասխանեցին ակումբի նախագահ Ամադեո Սալվո Լիլյոն և Fundacio VCF-ի նախագահ Արուելյո Մարտինեզը:

Ամադեոն և Լիմը կստորագրեն համաշխարհայի ֆուտբոլի ամենամեծ գործարքը:
« «Վալենսիան» ցույց տվեց, որ նվիրումը երկրպագուներին և աշխատանքին ունի իր իշխանությունը:
- Այսպես է ասում ակումբի նախագահը:
Բազմաթիվ մեծահարուստներ, մեր ետևից էին փնտրում լավագույն ակումբը:
Մենք ունենք անցյալ և ապագա, որը տարիներ շարունակ հիշվել են և կհիշվեն:
Սրտանց շնորհակալություն Պիտեր Լիմին, երկրպագուների և մեզ համար շատ սպասված գործարքի իրականացմանը, ինչին շատերն էին սպասում:
Պարոն Լիմը գիտեր թե ինչ է կատարվում ակումբի ներսում, քանի որ նա ֆուտբոլային մոլի երկրպագու էր:
Մենք կստորագրենք համաշխարհային ֆուտբոլի ամենամեծ գործարքը:
Բոլոր ներդրողներին սպասվում է տնտեսական բարելավում, իսկ նոր մարզադաշտի աշխատանքները չեն դադարում:
Նոր Մեստալյան կլինի առավել ժամանակակից և ճանաչելի մարզադաշտ Իսպանիայում և իսպանիայից դուրս»:

Արուելյո Մարտինեզ - «գործարքը եղել է մեծ հաջողությամբ»:
«Սա պատմական պահ է «Վալենսիայի» համար, այս պահը պետք է ապրել խորն գիտակցությամբ, քննարկելով ամեն մի մասնաճյուղ, մարզադպրոցներ, տրանսֆերներ, նոր մարզադաշտի կառուցումը և այլն:
Հաջող գործարքի արձյունքն է հեղինակավոր ընտրությունը, իսկ բանակցությունները Bankia-ի հետ, ինչպես նաև անհայտ բացակայող պատճառները ակնհայտորեն համաձայնության են եկել:
Մենք մտածում ենք ակումբի մասին, մենք մտածում ենք երկրպագուների և երիտասարդների բարելավման մասին»:
- Ժողովի մասին տեղեկությունները, հաղորդեց ակումբի պաշտոնական կայքը:

0 коммент.:

Отправить комментарий