Ռուսաստանի հետ վերջին խաղում, ալժիրցիներին հաջողվեց 1-1 հաշվով եզրափակել խաղը և պատմության մեջ առաջին անգամ ձեռք բերել Մունդիալ 2014-ի փլեյ-օֆֆի ուղեգիրը:
Այդ կապակցությամբ Ալժիրի հավաքականում «Վալենսիա» ներկայացնող Սոֆիան Ֆեգուլին հաղթանակը նվիրել է բոլոր նրանց, ովքեր աջակցել են խմբային փուլի բոլոր խաղերում:
«Այս հաղթանակը բոլոր ալժիրցիներին ենք նվիրում:
Արդեն երեք տարի է խաղում եմ ազգային հավաքականում և այդ երեք տարիների ընթացքում իմ առաջին նպատակն էր ԱԱ-ում լավագույն ցուցանիշը:
Հպարտ եմ, որ այժմ մենք լավագույն 16 հավաքականներում ենք:»
Կիսապաշտպանի խոսքերն է մեջ բերում InsideSpanishFootball.com-ը
0 коммент.:
Отправить комментарий