Показаны сообщения с ярлыком Ֆեգուլի. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Ֆեգուլի. Показать все сообщения

четверг, 1 января 2015 г.

«Վալենսիայի» կիսապաշտպան Սոֆիան Ֆեգուլին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ խոստովանել է, որ չկա ոչ մի կասկած, որ առաջիկա մրցակցությունում ֆավորիտը «Ռեալն» է, ասել է ալժրիցին, ով Մադրիդի «Ռեալի» հետ խաղից հետո կմիանա ազգային հավաքականին, մասնակցելու Աֆրիկայի գավաթի խաղարկությանը:

«Ես շատ ուրախ եմ, որ կարող եմ օգնել խաղընկերներիս Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում: Դա շատ կարևոր խաղ է մեր ակումբի համար և ես ուզում եմ լավ տրամադրվել այս խաղին:
Դա մի գեղեցիկ խաղ է լինելու, աշխարհի ամենաուժեղ ակումբներից մեկի հետ, որտեղ յուրաքանչյուր խաղացող ցանկանում է իր մասնակցությունը ունենալ:
Անկասկած «Վալենսիայի» և «Ռեալի» միջև մրցակցությունում ֆավորիտը «Ռեալն» է, սակայն նրանց հաղթելը մեր ուժերից վեր չէ»:

Ավելին, Ֆեգուլին, ում պայմանագիրը այս ակումբում ավարտվելու է 2016 թվականին,
ընդգծել է, որ երջանիկ կլինի, եթե ակումբը ցանկանա նոր պայմանագիր առաջարկել իրեն:

« «Վալենսիան» տվել է ինձ հնարավորություն, խաղալ խոշոր մրցաշարերում: Ես այստեղ ինձ լավ եմ զգում: Երջանիկ կլինեի, եթե «Վալենսիայի» ղեկավարության կողմից նոր առաջարկ ստանայի»:

Ի վերջո, նա հայտնել է իր բարեմաղթանքները նոր տարվա կապակցությամբ:

«Հուսով եմ, որ 2015 թվականին մենք կրկին կվերադառնանք Չեմպիոնների լիգա, քանի որ դա բոլորի երազանքն է: Յուրօրինակ կլիներ, եթե մի օր մեզ մոտ ստացվեր նվաճել այդ գավաթը», վերջնամասում ավելացրել է Սոֆիան Ֆեգուլին:

ՖԵԳՈՒԼԻ. ԱՆԿԱՍԿԱԾ ՖԱՎՈՐԻՏԸ «ՌԵԱԼՆ» Է

среда, 24 декабря 2014 г.

Լա Լիգայում ամենաարագը վազել է «Վալենսիայի» ալժիրցի ֆուտբոլիստ Սոֆիան Ֆեգուլին, այս մասին գրում է Afrik.com-ը:
Կիսապաշտպանը ամենաարագը վազել է 35.53 կմ/ժ արագությամբ, սակայն այս ցուցանիշը համարվում է պրիմերայի դեռևս ամենալավ ցուցանիշը, բայց ոչ ռեկորդային:
Նշված ցուցանիշը ցույց է տալիս, որ «Վալենսիայի» ամենաարագավազ ֆուտբոլիստը Ֆեգուլին է, ով «չղջիկների» կազմում հանդես է գալիս կիսապաշտպանի, ենթահարձակվողի և աջ հարձակվողի դիրքերում:

ՖԵԳՈՒԼԻՆ ԼԱ ԼԻԳԱՅԻ ԱՄԵՆԱԱՐԱԳԱՎԱԶ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

вторник, 1 июля 2014 г.

Երեկ Երևանի ժամանակով կեսգիշերին քառորդ եզրափակչի համար պայքարում էին Գերմանիայի և Ալժիրի հավաքականները:
Լրացուցիչ ժամակում գերմանացիներին հաջողվեց 2-1 հաշվով դժվարին հաղթանակ տանել ալժիրցիների նկատմամբ:
Ալժիրցիներից «Վալենսիա» ներկայացնող Սոֆիան Ֆեգուլիին հաջողվեց դառնալ գոլային փոխանցման հեղինակ, սակայն կիսապաշտպանը նույնպես լքեց ԱԱ-2014-ը:

ՖԵԳՈՒԼԻՆ ԱՐՏԱՍՎԵԼՈՎ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

суббота, 28 июня 2014 г.

Ռուսաստանի հետ վերջին խաղում, ալժիրցիներին հաջողվեց 1-1 հաշվով եզրափակել խաղը և պատմության մեջ առաջին անգամ ձեռք բերել Մունդիալ 2014-ի փլեյ-օֆֆի ուղեգիրը:
Այդ կապակցությամբ Ալժիրի հավաքականում «Վալենսիա» ներկայացնող Սոֆիան Ֆեգուլին հաղթանակը նվիրել է բոլոր նրանց, ովքեր աջակցել են խմբային փուլի բոլոր խաղերում:
«Այս հաղթանակը բոլոր ալժիրցիներին ենք նվիրում:
Արդեն երեք տարի է խաղում եմ ազգային հավաքականում և այդ երեք տարիների ընթացքում իմ առաջին նպատակն էր ԱԱ-ում լավագույն ցուցանիշը:
Հպարտ եմ, որ այժմ մենք լավագույն 16 հավաքականներում ենք:»
Կիսապաշտպանի խոսքերն է մեջ բերում InsideSpanishFootball.com-ը

ՖԵԳՈՒԼԻ. ԱՅՍ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԲՈԼՈՐ ԱԼԺԻՐՑԻՆԵՐԻՆ ԵՆՔ ՆՎԻՐՈՒՄ

суббота, 31 мая 2014 г.

Երեկ տեղի ունեցավ Ալժիր - Հայաստան 3-1 ընկերական հանդիպումը:
«Վալենսիայից» Սոֆիան Ֆեգուլին, ով խաղի սկզբնամասերում բացակայում էր Ալժիրի մեկնարկային կազմից, խաղի 70-րդ րոպեին դուրս եկավ խաղադաշտ 10 համարի ներքո:
Կիսապաշտպանին գոլ չհաջողվեց Հայաստանի հետ խաղում:

ՖԵԳՈՒԼԻՆ ԽԱՂԱԴԱՇՏ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ 70-ՐԴ ՐՈՊԵԻՆ

воскресенье, 18 мая 2014 г.


Վալենսիա - Սելտա Վիգո խաղից հետո, «Վալենսիայի» և Ալժիրի հավաքականի կիսապաշտպան Սոֆիան Ֆեգուլին հաղթանակը նվիրել է 12-ամյա Լուչիային:
Դեռ ավալի ուշ աղջնակի մասին խոսվել էր, նաև «Վալենսիայի» պաշտոնական կայքում:
Ֆեգուլին իր մաղթանքներն է հայտնել Լուչիա Մորենոյին, ցանկանալով` առողջություն և անսահման ժպիտ:
- Այս մասին տեղեկացնում են «Վալենսիայի» պաշտոնական կայքը և «չղջիկների» վիդեոպորտալը:

ՍՈՖԻԱՆ ՖԵԳՈՒԼԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՆՎԻՐԵՑ 12-ԱՄՅԱ ԼՈՒՉԻԱՅԻՆ