четверг, 1 января 2015 г.

ՖԵԳՈՒԼԻ. ԱՆԿԱՍԿԱԾ ՖԱՎՈՐԻՏԸ «ՌԵԱԼՆ» Է

«Վալենսիայի» կիսապաշտպան Սոֆիան Ֆեգուլին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ խոստովանել է, որ չկա ոչ մի կասկած, որ առաջիկա մրցակցությունում ֆավորիտը «Ռեալն» է, ասել է ալժրիցին, ով Մադրիդի «Ռեալի» հետ խաղից հետո կմիանա ազգային հավաքականին, մասնակցելու Աֆրիկայի գավաթի խաղարկությանը:

«Ես շատ ուրախ եմ, որ կարող եմ օգնել խաղընկերներիս Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում: Դա շատ կարևոր խաղ է մեր ակումբի համար և ես ուզում եմ լավ տրամադրվել այս խաղին:
Դա մի գեղեցիկ խաղ է լինելու, աշխարհի ամենաուժեղ ակումբներից մեկի հետ, որտեղ յուրաքանչյուր խաղացող ցանկանում է իր մասնակցությունը ունենալ:
Անկասկած «Վալենսիայի» և «Ռեալի» միջև մրցակցությունում ֆավորիտը «Ռեալն» է, սակայն նրանց հաղթելը մեր ուժերից վեր չէ»:

Ավելին, Ֆեգուլին, ում պայմանագիրը այս ակումբում ավարտվելու է 2016 թվականին,
ընդգծել է, որ երջանիկ կլինի, եթե ակումբը ցանկանա նոր պայմանագիր առաջարկել իրեն:

« «Վալենսիան» տվել է ինձ հնարավորություն, խաղալ խոշոր մրցաշարերում: Ես այստեղ ինձ լավ եմ զգում: Երջանիկ կլինեի, եթե «Վալենսիայի» ղեկավարության կողմից նոր առաջարկ ստանայի»:

Ի վերջո, նա հայտնել է իր բարեմաղթանքները նոր տարվա կապակցությամբ:

«Հուսով եմ, որ 2015 թվականին մենք կրկին կվերադառնանք Չեմպիոնների լիգա, քանի որ դա բոլորի երազանքն է: Յուրօրինակ կլիներ, եթե մի օր մեզ մոտ ստացվեր նվաճել այդ գավաթը», վերջնամասում ավելացրել է Սոֆիան Ֆեգուլին:

0 коммент.:

Отправить комментарий