пятница, 2 января 2015 г.

8000 ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵՑԻՆ ԷՆՑՈ ՊԵՐԵՍԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻՆ

Կայացավ «Վալենսիայի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էնցո Պերեսի շնորհանդեսը:
Շնորհանդեսը տեղի ունեցավ «Վալենսիայի» Մեստալյա մարզադաշտում, որին մասնակցում էին ավելի քան ութ հազար երկրպագուներ:
Էնցո Պերեսը, ում համար «Վալենսիան» վճարեց 25 միլիոն եվրո, «չղջիկներին» միացավ անցած շաբաթ և կարող է մասնակցել նաև «Ռեալի» հետ առաջիկա հանդիպմանը:

«Շնորհակալություն բոլորին ձեր ներկայության համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել վստահության համար, որ սպասել եք ինձ վեց ամիս այս ակումբում հայտնվելու համար: Ես վստահ եմ, որ ձեր պլանավորած նախագիծը կստացվի մեզ մոտ», - ասել է Պերեսը:

Խաղացողի շնորհանդեսին ներկա են եղել նաև նախագահ Ամադո Սալվո Լիլյոն և մարզական տնօրեն Ֆրանսիսկո Ռուֆետեն:
Պաշտոնյաները կարծում են, որ արժեր այսքան երկար սպասել արգենտինացուն, հակառակ դեպքում այս ամենը այնքանել հետաքրքիր ու ուրախ չէր լինի: 

0 коммент.:

Отправить комментарий