Показаны сообщения с ярлыком Էնցո Պերես. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Էնցո Պերես. Показать все сообщения

понедельник, 5 января 2015 г.

Երեկ կայացած Մադրիդի «Ռեալի» դեմ հաղթական խաղից հետո, «Վալենսիայի» կիսապաշտպան Էնցո Պերեսը, ում համար այս խաղը համարվում էր դեբյուտային, Մեստալյայում հարցազրույց է տվել իսպանական Marca պարբերականի թղթակցի հետ:

«Լավ կլինի, եթե կարողանամ քնել այս երեկո, քանի որ այսօր ես անցկացրեցի իմ երազանքների դեբյուտը:
Մենք ցույց տվեցինք մեր լավագույն խաղը, որտեղ ամեն ինչ ստացվեց գերազանց», - ասել է արգենտինացին, ում հաջողվել է խաղալ 90 րոպե հենակետային կիսապաշտպանի դիրքում:

«Պետք է խաղամ այնտեղ, որտեղ գլխավոր մարզիչն է ասում: Պետք է հարմարվեմ թիմի կարիքներին և ելույթ ունենամ կիսապաշտպանի ցանկացած պաշտոնում:
Սա շատ կարևոր հաղթանակ էր իսպանական մարցաշարում դեռևս անպարտելի մրցակցի դեմ: Սա շատ կարևոր էր մեզ համար և ճշմարտությունն այն է, որ մենք աշխատում ենք այս ամենի շուրջ:»


ԷՆՑՈ ՊԵՐԵՍ. ԼԱՎ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ԿԱՐՈՂԱՆԱՄ ՔՆԵԼ ԱՅՍ ԵՐԵԿՈ

пятница, 2 января 2015 г.

Կայացավ «Վալենսիայի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էնցո Պերեսի շնորհանդեսը:
Շնորհանդեսը տեղի ունեցավ «Վալենսիայի» Մեստալյա մարզադաշտում, որին մասնակցում էին ավելի քան ութ հազար երկրպագուներ:
Էնցո Պերեսը, ում համար «Վալենսիան» վճարեց 25 միլիոն եվրո, «չղջիկներին» միացավ անցած շաբաթ և կարող է մասնակցել նաև «Ռեալի» հետ առաջիկա հանդիպմանը:

«Շնորհակալություն բոլորին ձեր ներկայության համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել վստահության համար, որ սպասել եք ինձ վեց ամիս այս ակումբում հայտնվելու համար: Ես վստահ եմ, որ ձեր պլանավորած նախագիծը կստացվի մեզ մոտ», - ասել է Պերեսը:

Խաղացողի շնորհանդեսին ներկա են եղել նաև նախագահ Ամադո Սալվո Լիլյոն և մարզական տնօրեն Ֆրանսիսկո Ռուֆետեն:
Պաշտոնյաները կարծում են, որ արժեր այսքան երկար սպասել արգենտինացուն, հակառակ դեպքում այս ամենը այնքանել հետաքրքիր ու ուրախ չէր լինի: 

8000 ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵՑԻՆ ԷՆՑՈ ՊԵՐԵՍԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻՆ

вторник, 30 декабря 2014 г.

«Վալենսիան» և «Բենֆիկան» եկել են համաձայնության կիսապաշտպան Էնցո Պերեսի տրանսֆերի շուրջ, հաղորդում է «չղջիկների» պաշտոնական կայքը:
Արգենտինացին տեղափոխվել է «Վալենսիա» և ամենայն հավանականությամբ այսօր բուժզննում կանցնի «Վալենսիայում»:
Պերեսը երեկ էր ժամանել Վալենսիա ժամը 23:25-ին:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. ԷՆՑՈ ՊԵՐԵՍԸ «ՎԱԼԵՆՍԻԱՅԻ» ՖՈՒՏԲՈԼԻՍՏ