понедельник, 5 января 2015 г.

ԷՆՑՈ ՊԵՐԵՍ. ԼԱՎ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ԿԱՐՈՂԱՆԱՄ ՔՆԵԼ ԱՅՍ ԵՐԵԿՈ

Երեկ կայացած Մադրիդի «Ռեալի» դեմ հաղթական խաղից հետո, «Վալենսիայի» կիսապաշտպան Էնցո Պերեսը, ում համար այս խաղը համարվում էր դեբյուտային, Մեստալյայում հարցազրույց է տվել իսպանական Marca պարբերականի թղթակցի հետ:

«Լավ կլինի, եթե կարողանամ քնել այս երեկո, քանի որ այսօր ես անցկացրեցի իմ երազանքների դեբյուտը:
Մենք ցույց տվեցինք մեր լավագույն խաղը, որտեղ ամեն ինչ ստացվեց գերազանց», - ասել է արգենտինացին, ում հաջողվել է խաղալ 90 րոպե հենակետային կիսապաշտպանի դիրքում:

«Պետք է խաղամ այնտեղ, որտեղ գլխավոր մարզիչն է ասում: Պետք է հարմարվեմ թիմի կարիքներին և ելույթ ունենամ կիսապաշտպանի ցանկացած պաշտոնում:
Սա շատ կարևոր հաղթանակ էր իսպանական մարցաշարում դեռևս անպարտելի մրցակցի դեմ: Սա շատ կարևոր էր մեզ համար և ճշմարտությունն այն է, որ մենք աշխատում ենք այս ամենի շուրջ:»


0 коммент.:

Отправить комментарий