
Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրում «Վալենսիան» սեփական հարկի տակ ընդունեց «Ռեալին»:
Արդեն 14-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն 11 մետրանոցի շնորհիվ բացեց հանդիպման հաշիվը:
Սակայն երկրորդ կեսում «Չղջիկները» կարողացան բեկել հանդիպման ընթացքը: Նախ 52-րդ րոպեին Անտոնիո Բարրագանը խփեց պատասխան գոլը, իսկ 69-րդ րոպեին Նիկոլաս Օտամենդին առաջ մղեց «Վալենսիային»:
Այսպիսով, «Վալենսիան» հաղթեց 2-1 հաշվով և ընդհատեց մադրիդցիների` 22 հանդիպումից բաղկացած հաղթարշավը: Նունուի գլխավորած թիմը վաստակեց 34 միավոր ու բարձրացավ 4-րդ տեղ:
Վալենսիա - Ռեալ Մադրիդ՝ 2:1
Գոլեր՝ Բարագան 52, Օտամենդի 69 - Ռոնալդո (11մ.) 14
Վալենսիա - Ռեալ Մադրիդ՝ 2:1
Գոլեր՝ Բարագան 52, Օտամենդի 69 - Ռոնալդո (11մ.) 14
0 коммент.:
Отправить комментарий