суббота, 23 августа 2014 г.

ՍԵՎԻԼԻԱ - ՎԱԼԵՆՍԻԱ.1-1. ՕՐԲԱՆԻ ՆՈՐԱՄՈՒՏԸ ՆՎԵՐ ԷՐ «ՎԱԼԵՆՍԻԱՅԻՆ»

Իսպանիայի առաջնության առաջին տուրի կենտրոնական խաղում «Սևիլիան» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց «Վալենսիայի» դեմ հանդիպումը:

Հանդիպման հաշիվն առաջին խաղակեսի վերջնամասում՝ 43-րդ րոպեին, բացեց «Սևիլիայի» կիսապաշտպան Ալեքս Վիդալը: Երկրոդ կեսում թե «Սևիլիայի»՝ հաջողությունը զարգացնելու, և թե «Վալենսիայի»՝ 1 միավոր կորզելու ջանքերն արդյունք չէին տալիս: 67-րդ րոպեին էլ հյուրերի կազմում կարմիր քարտ ստացավ փոխարինման դուրս եկած Ռոդրիգո դե Պաուլը, նա խաղադաշտում մեկ րոպե հասցրեց անցկացնել:

Խաղավերջում, երբ թվում էր, թե հանդիպումն այդպես էլ կավարտվի տանտերերի հաղթանակով, վալենսիացիները խփեցին պատասխան գնդակը: Պարեխոյի և Ռոդրիգոյի խաղարկումներից հետո իր թիմին պարտությունից փրկեց Լուկաս Ալֆոնսո Օրբանը:

«Սևիլիա»-«Վալենսիա»՝ 1-1

43՛ Ալեքս Վիդալ («Սևիլիա»), 88՛ Լուկաս Ալֆոնսո Օրբան («Վալենսիա»)

0 коммент.:

Отправить комментарий