
Մինչդեռ, վալենսիացիների սեփականատեր Պիտեր Լիմը հույսեր է կապում հարձակվողի հետ և պատրաստ է վճարել ֆուտբոլիստի պայմանագրում սահմանված կլաուսուլան, որը կազմում է 35 մլն եվրո:
Սինգապուրցի մեծահարուստը մտադիր է ուժեղացնել թիմի հարձակման գիծը, ինչի համար վերջին մի քանի օրերի ընթացքում հատկացրել է 50 մլն եվրո:

Մեքսիկացի կիսապաշտպան Անդրես Գուարդադոն կարիերան այլ ակումբում շարունակելու հնարավորություն է ցանկանում:
Ֆուտբոլիստը ակումբի ղեկավարությանը խնդրել է հատկացնել համապատասխան խաղաժամանակ, հակառակ դեպքում հնարավորություն տալ կարիերան շարունակելու այլ ակումբում:
Ներկայումս ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է հոլանդական «ՊՍՎ»-ն:
«Էյնդհովենը» շատ մոտ է ավարտին հասցնելու «Վալենսիայի» հետ բանակցությունները:
Նշվում է, որ Գուարդադոն հոլանդական ակումբում կարող է խաղալ վարձակալական հիմունքներով:
- Տեղեկացնում է InsideSpanishFootball-ը:
0 коммент.:
Отправить комментарий