воскресенье, 17 августа 2014 г.

ՍՈՒԿՈՒԼԻՆԻՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԽԱՂԱԼ «ՎԱԼԵՆՍԻԱՅՈՒՄ»

Անգլիայի «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բրունո Սուկուլինին ցանկություն է հայտնել խաղալ  «Վալենսիայում»:
Տեղեկության համաձայն խաղացողի գործակալը այսօր ժամանել է Իսպանիայի Վալենսիա քաղաք, վերջնական քննարկելու գործարքի մանրամասները:
Հայտնի է, որ ավելի վաղ «քաղաքաբնակները» վարձակալական հիմունքներով, վեց ամիս պայմանագրային ժամկետի դիմաց որոշել էին կիսապաշտպանին ուղարկել «Սանդերլենդ», սակայն Սուկուլինին ցանկություն է հայտնել խաղալ «Վալենսիայում»:

Երեքշաբթի, Բրունոն Օլդ Տրաֆֆորդ մարզադաշտից հետևել է Մանչեսթեր Յունայթեդ - Վալենսիա ընկերական հանդիպմանը: Խաղից առաջ և հետո Ֆուտբոլիստը եղել է մանչեսթերյան հյուրանոցներից մեկում, որտեղ հանդիպել է իր մտերիմ ընկերոջ Ռոդրիգո Դե Պաուլի հետ:

Հավանական է, որ Սուկուլինին «Վալենսիային» ներկայացվի, արգենտինացի կիսապաշտպան Էնցո Պերեսի հետ միասին: 


0 коммент.:

Отправить комментарий