суббота, 16 августа 2014 г.

ՎԱԼԵՆՍԻԱ - ՄԻԼԱՆ. ԼԵԳԵՆԴՆԵՐԻ ԴՊՐՈՑ (ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀՈԴՎԱԾ)

Ֆուտբոլային անավարտ պատմության մեջ իսպանական «Վալենսիան» և իտալական «Միլանը» ստեղծել են ֆուտբոլիստներ, որոնք պատմական տարիների ընթացքում կերտել են երկու ակումբների ոսկե անունները, տարբեր դարաշրջաններում: 
Ֆաբիան Այալան լինելով առավել նշանավոր ֆուտբոլիստ, լավագույներից մեկն էր  «չղջիկների» և «ռոսոներիների» պատմության ընթացքում:
ValenciaCF.am-ը վերանայել է լավագույն վեց խաղացողներին, ովքեր կարիերայի ընթացքում կիսել են երկու ակումբների մարզաշապիկները:

Ռոբերտո Այալա
Ռոբերտո Ֆաբիան Այալան մեկն էր լավագույն կենտրոնական պաշտպաններից վալենսիական և միլանյան պատմության մեջ: Արգենտինացին միացավ «Վալենսիայի» շարքերին 2000 թվականի ամռանը:
Ֆուտբոլային կարիերայի ընթացքում, 1991/94թթ-ին ֆուտբոլիստը ելույթ է ունեցել «Ֆերրոկարիլ Օեստե», ֆուտբոլային ակումբում, որից հետո 1994/15թթ-ին «Ռիվեր Փլեյթում», 1995/18թթ-ին «Նապոլիյում», իսկ 1998 թվականին ֆուտբոլիստը տեղափոխվել է «Միլան»: Այալան խաղացել է նաև իսպանական «Ռեալ Սարագոսայի» և արգենտինական «Ռասինգի» կազմերում:
Պաշտպանը դառնալով մեծարժեք խաղացող «Միլանի» և «Վալենսիայի» համար, իտալական ակումբի կազմում ելույթ ունեցավ երկու տարի, իսկ իսպանական ակումբի կազմում յոթ տարի:
«Մուկը» համարվում է նրա հավերժական մականունը, երևի թե «Մուկը» բնորոշում է իր դեմքի արտաքինը, կամ կարճ հասակը:

Լեոնարդո դե Արաուժո
Հանրահայտ Լեոնարդոն նույնպես դարձավ հայտնի երկու ակումբների պատմության մեջ, սակայն բրազիլացին «Վալենսիայի» և «Միլանի» կազմում ելույթ ունեցավ տարբեր ժամանակահատվածում:
Կիսապաշտպանը «չղջիկների» կազմը լքելուց հետո ելույթ ունեցավ «Սան Պաուլոյի», «Կասիմա Անտլերսի» և «ՊՍԺ»-ի կազմերում, որից հետո արդեն միլանյան ակումբի կազմում: Լեոնարդո դե Արաուժոն 98 անգամ կրել է «Վալենսիայի» մարզաշապիկը, իսկ այդ ընթացքում հասցրել է դառնալ 11 գոլի հեղինակ:
«Միլանի» կազմում խաղացել է 96 խաղ, որոնց ընթացքում հասցրել է հեղինակել 22 գոլ:



Պատրիկ Կլյուվերտ
Պատրիկ Կլյուվերտը ծնվել է 1976 թվականին, Ամստերդամում, իսկ ամռանը 1994 թվականին ձևակերպեց իր առաջին դեբյուտը հոլանդական «Այաքսի» կազմում:
Փետրվարին, 1997 թվականին տեղափոխվելով «Միլան» առաջին մրցաշրջանում դարձել է 6 գոլի հեղինակ, այդ տարում ամռանը Կլյուվերտը 15 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Բարսելոնա», որի կազմում դարձավ 14 գոլի հեղինակ: 2000 թվականին Կլյուվերտը հռչակվեց Եւրո 2000-ի լավագույն ռմբարկուն:
Հետագայում «Բարսելոնայում» անցկացնելով ևս երկու տարի վաստակեց 35 գոլ, որոնցից 12-ը Չեպիոնների լիգայում: 2005 թվականին հոլանդացին պայմանավորվածություն հաստատեց «Վալենսիայի» հետ և տրանսֆերային պատուհանի բացման ժամանակ համալրեց «Վալենսիայի» շարքերը:
Պատրիկ Կլյուվերտին ֆուտբոլում անվանում էին «սև հովազ»:

Ռիկարդու Օլիվեյրա
Բրազիլացի հարձակվողը լավագույնն էր «Վալենսիայի» և «Միլանի» կազմերում:
«Վալենսիայից» դուրս գալուց հետո, Օլիվեյրան խաղաց «Ռեալ Բետիսի», «Սան Պաուլոյի» կազմերում, որից հետո տեղափոխվեց «Միլան»:
Հարձակվողը 2003 թվականին «Սանտոսից» միացավ «Վալենսիային»: 23 տարեկան հասակում 116 խաղերի ընթացքում հեղինակել է 72 գոլ:
Նա «Ռեալ Բետիսից» տեղափոխվել է Սերիա Ա, որտեղ ելույթները շարունակել է «Միլանի» կազմում:


Ադիլ Ռամի
2011/2012-ի մրցաշրջանային հատվածում Ֆրանսիայի ազգային հավաքականի և «Միլանի» պաշտպան Ադիլ Ռամին ֆրանսիական «Լիլից» տեղափոխվեց «Վալենսիա»: Ադիլ Ռամին «չղջիկների» կազմում խաղաց ընդամենը 53 հանդիպում, բայց 2013 թվականի հոկտեմբերի 16-ին խաղացողը վարձակալական հիմունքներով միացավ «Կարմիր - Սևերին»՝ «Միլանին»:
Ֆուտբոլիստը «Վալենսիայի» կարգապահական կոմիտեից ստացավ նկատողություն, բավականին վատ վարքի հետևանքով: Մեկ տարի անց «Միլանը» գնեց պաշտպանի ամբողջական տրանսֆերը:

Ֆիլիպ Սենդերոս
Սենդերոսը սկսել է իր մասնագիտական կարիերա Շվեյցարիայում:
2003 թվականի հուլիս ամսում պաշտպանը տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ», իսկ 2008 թվականի օգոստոս ամսին Ֆիլիպ Սենդերոսը տեղափոխվեց «Միլան», որտեղ անցկացրեց 14 խաղ իտալիայի առաջնությունում և 4 խաղ Չեպիոնների լիգայում:
Շվեցյարիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը 2013/2014 մրցաշրջանի երկրորդ կես մրցաշրջանում «Ֆուլհեմից» միացավ «Վալենսիային», սակայն վերջինիս լքեց վալենսիական ակումբը, կարիերան շարունակելով անգլիական «Ասթոն Վիլլայում»:

0 коммент.:

Отправить комментарий